Ռոստովի մարզում կինն սպանել է ամուսնուն՝ 3-ամյա որդու աչքի առաջ
Advertisement 1000 x 90

Ռոստովի մարզում կինն սպանել է ամուսնուն՝ 3-ամյա որդու աչքի առաջ

Ռոստովի մարզում կինը դանակով սպանել է իր ամուսնուն: Ըստ life.ru-ի, սպանության ականատես է դարձել փոքրիկ երեխան: Ավելի վաղ մայրը վերցրել էր նրան մանկատնից, կինը բուժվում էր թոքախտից:

Հաղորդվում է, որ ամուսինները չարաշահել են ալկոհոլի օգտագործումն այն բանից հետո, ինչ ամուսինը վերադարձել է բանտից, իսկ նրա կինը բուժման կուրս է անցել: Հերթական հարբած վիճաբանության ժամանակ կինը երեքամյա որդու ներկայությամբ վերցրել է խոհանոցային դանակը և սպանել ամուսնուն՝ սրտին հարվածելով: Ըստ, տեղացի բնակիչների, սպանությունից հետո նա քայլել է ավանով հարբած վիճակում:

Հաջորդ օրը կինը ձերբակալվել է իրավապահների կողմից: Այժմ որոշվում է տղայի ճակատագիրը, հաղորդում է donday.ru-ն: Ամենայն հավանականությամբ նա կվերադառնա մանկատուն, քանի որ նա ավանում մերձավոր ազգականներ չունի: