
Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Երկրի բնակիչները կարող էին դիտել այսպես կոչված գերլուսինը: Մեր մոլորակի արբանյակը մոտեցել էր առավելագույն չափով և սովորականից ավելի խոշոր էր երևում:
Սոցցանցերի օգտատերերը և ԶԼՄ-ներն ակտիվորեն հրապարակում էին այդ երևույթի լուսանկարներն ու տեսագրությունները:
ABC News ամերիկյան հեռուստաալիքը հրապարակել է մայրամուտի արագացված տեսագրությունը Ռոդ Այլենդում:
«Սինհուա» գործակալությունը հրապարակել է Լուսնի լուսանկարներ, որոնք արվել են Սինգապուրում, Պակիստանում, Մյանմայում և Ֆիլիպիններում: