SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեկտեմբերի 2-ին ինչպես է Երևանում տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ բախվել էին Toyota Prado-ն ու Mercedes-ը, որից հետո Toyota-ն բախվել էր կայանված Opel-ին և շրջված վիճակում առաջ ընթացել:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արսեն Դաշտոյանը իր վարած «Toyota Prado» մակնիշի 44 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության դիմաց բախվել էր Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի վարած «Mercedes C-250» մակնիշի 56 D 002 АМ համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող Արմավիր քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Ասատրյանին պատկանող «Opel» մակնիշի 35 LF 142 hամարանիշի ավտոմեքենային:
Ամբողջությամբ՝ shamshyan.com