Դիմում-խնդրանք ՀՀ Ոստիկանապետ պարոն Վ.Գասպարյանին
Հարգելի պարոն Գասպարյան
Ողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն արգելված է ավտոմեքենաների և այլ փոխադրամիջոցների ձայնային ազդանշանները քաղաքներում: 21-րդ դարում, երբ կյանքն այնպիսին է, որ սթրեսների պակաս չկա, մեր շատ «տղանդաշատ» վարորդներ առանց ավտոմեքենայի ձայնային ազդանշանի չեն կարողանում երթևեկել, ինչը հունից հանում է, առանց այն էլ նյարդացած հասարակությանը:
Խնդրում եմ Ձեզ հնարավորինս արագ լուծում տալ այս հարցին: Կարծում եմ, որ ձայնային ազդանշանի համար տուգանքը պետք է սահմանվի շատ բարձր՝ օրինակ 500.000 դրամ, որպեսզի ոչ մի կենդանու մտքով չանցնի այլևս «ՍԻԳՆԱԼ» տալ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով՝ ՀՀ շարքային քաղաքացի, Երևանի բնակիչ Կարեն Քոչարյան