Երևան-Սևան ճանապարհի «Արծվի թևեր» արձանի ձորում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևան-Սևան ճանապարհի «Արծվի թևեր» արձանի ձորում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի ձորում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի և Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանները ձորում հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի, և այս պահին Աբովյանի բաժնի ոստիկանները բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ պարզում են մահացածի ինքնությունը։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ օպերատիվորեն ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը։ Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատական բժիշկը։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան։

Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 15 հատուկ փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հովսեփ Բադալյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհին ծառայություն են կատարում նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց մեքենաները չկայանեն ճանապարհին՝ խցանում չստեղծելու նպատակով։ Ոստիկանները պարզեցին, որ մահացածը Աբովյան քաղաքի Տրեստի 3-րդ հանրակացարանի բնակիչ, 58-ամյա Ռաֆայել Պետրոսյանն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com