Դավիթ Գյուրջինյանի գրառումը. Հայերեն մի սիրուն բառ կա՝ ԿԱՆԱՑԻ: Բազմիմաստ է՝ 1. կնոջը հատուկ, բնորոշ (օրինակ՝ կանացի հիվանդություններ), 2. կանանց (և աղջիկների) համար նախատեսված, 3. իգական, 4. կնոջը նմանվող, կնոջ հատկություններով օժտված 5. մեղմ, քնքուշ:
Ուժեղ էլ հականիշներ ունի՝ առնացի, առնական, տղամարդկային:
🙂
Այս բառի դեմ պայքարելն անիմաստ է, ինչպես որ կանանց դեմ առհասարակ:
🙂
🙂
🙂Թեև գիտեմ, որ կսկսվի «հավերժական կռիվը»՝
🙂 կանա՞նց թե՞ կանացի վարսավիրանոց:
Միայն մի բան ասեմ՝ ԿԱՆԱՆՑ բաղնիք:
🙂
Կիրակի է, գլուխս հանգիստ պահեմ:
🙂 Առանց նյարդային լարման:
🙂







