Այսօր շատ տղամարդիկ են երազում առնանդամը մեծացնելու մասին, բայց Քենիայում բնակվող 20-ամյա Հորաս Օպիյոն արդեն երկար տարիներ երազում էր իր առնանդամը փոքրացնելու ու այն նորմալ չափսերի հասցնելու մասին։ Նրա ամորձիները 5 կգ էին կշռում, իսկ նրա առնանդամի երկարությունն ավելի քան 90 սանտիմետր էր, ինչի պատճառով էլ նա չէր կարող նույնիսկ նորմալ հագուստ հագնել։
Դեռ 10 տարեկանում Հորասը նկատել էր, որ սեռական օրգանների վրա կիստա ունի։ Մասնագետների խոսքով՝ ամենայն հավանականությամբ այն հայտնվել էր մոսկիտի խայթոցից հետո, երբ վերքը վարակվել է մակաբույծ որդերով։ Կիստան աստիճանաբար մեծացել էր՝ սկզբում այն թենիսի գնդակի, իսկ հետո՝ բռունցքի չափի էր։ 10 տարի առաջ, 2007-ին, այդ կիստան հեռացրել են, բայց մի քանի տարի հետո խնդիրը նորից է սկսվել, ու երիտասարդի ամորձապարկը նորից սկսել է մեծանալ։
Դեռահասը ստիպված է եղել հեռանալ դպրոցից, քանի որ դժվարանում էր քայլել, նորմալ հագուստ չէր կարողանում հագնել ու համադասարանցիներն անընդհատ ծաղրում էին նրան։ Քենիացին չէր կարողանում համապատասխան բժիշկների գտնել եւ բացի դրանից՝ նա բուժման համար բավարար գումար էլ չուներ։
Բայց վերջերս տղայի հարեւանը լուսանկարել էր նրա հսկայական սեռական օրգանները ու լուսանկարը հրապարակել բլոգում, որից հետո այդ դեպքի մասին պատմությունը տարածվել էր ամբողջ երկրով մեկ, այդ մասին կարդացել է նաեւ տեղի նահանգապետի կինը։ Կինը գտել է մասնագետների, որոնք զննել են տղային ու նրա մոտ ախտորոշել ամորձապարկի էլեֆանտիազ։ Բայց բարեբախտաբար տղայի երկու ամորձիներն էլ դեռ առողջ էին։
Ստիպված են եղել երկու վիրահատություն անցկացնել։ Առաջին վիրահատության ժամանակ բժիշկները փոքրացրել են ամորձապարկը, հեռացնելով ամբողջ ավելորդ հյուսվածքը։ Երկրորդի ժամանակ նրանք վերականգնել են առնանդամը ՝ նվազեցնելով չափսերը։ Բայց գլխավոր վիրաբույժի խոսքով ամենադժվար գործն ամորձիները ճիշտ տեղում տեղադրելն էր։ Բժիշկները նշում են, որ վիրահատությունն ամենեւին էլ հեշտ չէր ու բավականին ռիսկային էր, քանի որ առնանդամի վրա բազմաթիվ արյունատար անոթներ կան, որոնց ցանկացած վնասում կարող էր հանգեցնել արյան ավելի մեծ կորստի ու մահվան հենց վիրահատական սեղանի վրա։ Բայց ամեն ինչ բարեհաջող է անցել, ու հիմա քենիացին նորից կարողանում է քայլել, լողալ ու նորմալ կյանք վարել։ Կյանքում առաջին անգամ նա սկսել է մտածել այն մասին, որ մի օր կարող է ամուսնանալ ու երեխաներ ունենալ։