Լրագրող Լիլիթ Մխիթարյանի Facebook-յան հրապարակումը:
«Այսօր բացահայտեցի «բացասական» կողմերիցս ևս մեկը՝ փաստորեն հանդիսանում եմ հարկային պարտավորություններ չկատարող ՀՀ քաղաքացի և այնքան «անպատասխանատու», որ 5.12.2017թ 12-րդ փոստային բաժանմունքի կողմից ծանուցված նամակի համաձայն 29.11.2017 չեմ ներկայացել վարչական վարույթի լսումներին, որի մասին ծանուցումը ուղարկվել է 4.12.2017 Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից:
Սակայն այս ամպամած օրվա բերած տխրության մեջ մի պայծառություն մտավ, երբ ինձ տեղեկացրեցին, որ նվաստիս համար նոր լսումներ կկազմակերպեն. փաստորեն ամեն ինչ կորած չէ մեր երկրում, մնում է չխճճվենք ժամանակի մեջ ու չխճճե՞նք զմիմյանս:
Հ.Գ. Ամեն նամակ նամակ չի»: