«Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ 2019թ.-ից հետո «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հանվելու է իրավական դաշտից: Այսինքն սա վերջին հնարավորությունն է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կարող են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը, վճարելով 3.600.000 դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ Հայաստան: 2019թ.-ից հետո կմնա երկու ճանապարհ. կամ ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե վաղեմության ժամկետը չի անցել, կամ չվերադառնալ Հայաստան»,- Facebook-ի իր էջում գրել է Լենա Նազարյանը:
Կարևոր տեղեկություն. սա վերջին հնարավորությունն է, որպեսզի 27 տարին լրացած և բանակում չծառայած ՀՀ քաղաքացիները գումարով ազատվեն քրեական հետապնդումից
| Դիտվել է`
Նման նյութեր
Իշխանությունը Գրիգորի Խաչատուրովին փակի տակ է պահում՝ իր վախերն ապահովագրելու համար. Միհրան Պողոսյան
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ