Այսօր առավոտյան, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել: Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացին ոչ միայն սպանել, այլև անդամահատել է իր զոհին։ Գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Սլավիկ Մ.-ն խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել դաստակները: Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Սարսափելի դեպք Էջմիածնում. սպանել է, անդամահատել ու գնացել ոստիկանություն
| Դիտվել է`
Նման նյութեր
Իշխանությունը Գրիգորի Խաչատուրովին փակի տակ է պահում՝ իր վախերն ապահովագրելու համար. Միհրան Պողոսյան
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ