Օրերս թարմացվել են «Ucom» և «U!Pay» հավելվածները iOS և Android համակարգերով աշխատող հեռախոսների համար:
Մասնավորապես «Ucom» հավելվածի 8.2 թարմացման արդյունքում օգտատերերը կնկատեն որոշակի թերությունների շտկում, ձախ մենյուի դիզայնի բարելավում: Հավելվածում փոփոխություններ են իրականացվել «Ունիվեսալ Պլյուս» և «U!Պարզ» բաժանորդների համար, բարելավվել ու թարմացվել է «Կարգավորումներ» բաժնի դիզայնը, առավել տրամաբանական է դարձել հավելվածի գնահատման գործառույթը, ձախ մենյուում նոր բաժիններ են ընդգրկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:
Իսկ «U!Pay» հավելվածի 1.3 թարմացված տարբերակում շտկվել են թերությունները, ավելացվել է «Իմ մեքենաները» նոր ենթաբաժինը, որտեղ մեքենայի տվյալները մեկ անգամ լրացնելուց հետո օգտատերերն ավտոմատ կերպով կտեղեկանան իրենց ՃՈ տուգանքների մասին և կկարողանան վճարել դրանք: Ավելացվել է նոր ծառայություն, որի միջոցով օգտատերերը կկարողանան վճարել iBolit.mobi-ի կողմից իրականացված սարքավորման վերանորոգման աշխատանքի համար:
«Ucom-ը խիստ հետևողական է իր կողմից ստեղծված հավելվածների թարմացման հարցում: Մենք ոչ միայն կարևորում ենք բաժանորդների և օգտատերերի կողմից հնչեցված խնդիրների շտկումը, այլև նորանոր գործառույթների ու հնարավորությունների ավելացումը: Մեր գերնպատակը բաժանորդների ժամանակի խնայումն է և վստահության ամրապնդումը», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Հիշեցնենք, որ հավելվածները հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/isSVpa և goo.gl/c3ZaiA հղումներով ու Google Play-ից՝ goo.gl/qU92vA և goo.gl/NV5EGm հղումներով: