«Մի հատ բան ասեմ, հետո կհոշոտեք ինձ․․․». Կոնստանտին Տեր-Նակալյան
Advertisement 1000 x 90

«Մի հատ բան ասեմ, հետո կհոշոտեք ինձ․․․». Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-ում գրել է.

«Ուրեմն, էս էլ որերորդ մարդուց եմ լսում, որ на всякий случай զապասով միս ու այլ մթերքներ են առնում, որովհետև «Նոր տարուն հաստատ թանկանալու է»։ Իրենք չեն էլ պատկերացնում, թե որքան են իրենք իրավացի ու հատկապես չեն պատկերացնում, որ ինչքան շատ մարդ իրենց պես մտածի ու սկսի մսի պասսաժները սրբել-տանել, այնքան ավելի շատ կլինի այդ թանկացումը։

Ինչ-որ առումով իրավիճակը հիշեցնում է 2014-ի դեկտեմբերի արտարժույթային ճգնաժամը, երբ դիտավորյալ սպեկուլյացիաների ու տարածվող խուճապային տրամադրությունների պատճառով քիչ էր մնում բանկային համակարգը կոլլապսի հասցնեինք։

Ուրեմն նայեք․ եթե կայուն X քանակությամբ մարդ սպառում է ամսական Y տոննա միս, մեկ էլ կտրուկ այդ նույն X քանակությամբ մարդը հաշված օրերի ընթացքում սկսում է սպառել 2, 4, 6, 10 անգամ ավելի շատ, այսինքն՝ 2Y, 4Y, 6Y, 10Y տոննա միս, ապա այդ անտեր մսի գինը անխուսափելիորեն սկսում է թանկանալ, որովհետև կովերի ու այլ անասունների գլխաքանակը կտրուկ չի տասնապատկվում ու պահանջարկը սկսում է գերազանցել առկա առաջարկին, ինչի արդյունքում է առաջարկի գինը բարձրանում է ինչպես օբյեկտիվ պատճառներով, այնպես էլ սուբյեկտիվ-սպեկուլյատիվ բնույթներով։

Էնպես որ, եթե չեք ուզում կրեք մեղքի ձեր մասնաբաժինը (առնվազն) ու չեք ուզում, որ նույն միսը թանկանա (առավելագույնը), ապա մի տրվեք նման խուճապային տրամադրությունների ու էսօրվանից մի բթեք սառնարանները մսով:

Այ հիմա հոշոտե՛ք»:



Նման նյութեր