Երևանում ադրբեջանական կոնֆետ են վաճառում. ՍԱՊԾ–ը խոստանում է ուսումնասիրել
Advertisement 1000 x 90

Երևանում ադրբեջանական կոնֆետ են վաճառում. ՍԱՊԾ–ը խոստանում է ուսումնասիրել

Երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Կոնֆետը գնած «Առավոտ» թերթի լրագրողն այդ մասին տեղեկատվություն է հրապարակել թերթում` նշելով, որ դրանց փաթեթավորման վրա նշված է արտադրողի հասցեն. ««Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան»։

Սննդի անվտանգության պետական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հրապարակման հեղինակն իրենց չի դիմել։ Պետական մարմինն այդ մասին տեղեկացել է թերթի հրապարակումից։

ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ ծառայությունը պատրաստվում է ուսումնասիրել հրապարակված տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ Հայաստան է ներկրվում ադրբեջանական արտադրության որևէ ապրանք։ Նախկինում արդեն գրանցվել են հայկական շուկայում ադրբեջանական խնձորի, թեյի վաճառքի դեպքեր։ Ապօրինի ներկրված ապրանքը ՍԱՊԾ միջամտությամբ հավաքվել էր վաճառակետերից ու ոչնչացվել։