Երեկ տեղի է ունեցել Լեդի Գագայի առաջին համերգը Bud Light Dive Bar Tour շրջագայության շրջանակներում: Երգչուհին շոու է կազմակերպել Նեշվիլ քաղաքում և իր երկրպագուներին անակնկալ է արել՝ կատարել է նախկինում չհրապարակված 3 երգ՝ Sinner’s Prayer, A-Yo և Million Reasons:

Երգչուհու նոր երգերն ընդգրկվել են Գագայի 5-րդ Joanne ստուդիական ալբոմում, որի թողարկումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին:

«Ես պաշտում եմ այս շրջագայությունը, քանի որ ինձ դուր է գալիս այս երգերը կատարելը, և սիրում եմ տեսնել իմ երկրպագուներին, որոնց համար ես երգում եմ: Ես գնահատում եմ այս իսկական մարդկային փորձը: Նոր ալբոմում կան երգեր իմ մասին, այն մասին, թե ես ինչպես եմ փորձել հասկանալ հորս և նրա ցավը: Երգեր կան այն մասին, թե ես ինչպես եմ փորձում հասկանալ ինձ և որոշել՝ ուր շարժվել»,- ասել է Գագան բեմից համերգի ժամանակ, հայտնում է Entartainment weekly-ն: