Ուրանի բացառիկ հատկությունները կփոխեն աշխարհը
Advertisement 1000 x 90

Ուրանի բացառիկ հատկությունները կփոխեն աշխարհը

Քիմիկոսների մի խումբ պատահաբար հայտնաբերել է ուրանի այնպիսի հատկություններ, որոնք Երկիրը կազատեն ոչ միայն վտանգավոր ռադիոակտիվ և այլ թափոններից, նաև կօգնեն գիտության և արդյունաբերության ոլորտներում գրանցել մեծ առաջընթաց:

ԱՄՆ Մանչեսթերի համալսարանի հետազոտողները գտել են, որ ուրանի միջոցով հնարավոր են ռեակցիաներ, որոնք կլուծեն էներգետիկ թափոնների խնդիրը, ինչպես նաև հնարավոր է ստեղծել նոր դեղամիջոցներ: Սթիվ Լիդլի գիտական թիմը այդ կապակցությամբ հոդված է հրապարակել Nature Communications ամսագրում:

Համալսարանի պաշտոնական էջը հայտնում է, որ հայտնագործության շնորհիվ հնարավոր է ստեղծել նոր դեղամիջոցներ և պլաստիկ նյութեր, որոնք ենթակա են կենսաբանական տրոհման, իսկ սա նոր քայլ է՝ համաշխարհային աղբի խնդիրը լուծելու համար:

Գիտնականները նաև գտնում են, որ ուրանը ունի հետաքրքիր մագնիսական հատկություններ, որը նույնպես հիմք է հանդիսանում այդ ռադիոակտիվ մետաղը դասել ապագայի նյութերի շարքին:

popmech.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը