Հաճախ դժվարանցանելի մի փոքր հետքը կարող է փչացնել մեր սիրելի հագուստը և չիմանալով ինչպես ազատվել այդ հետքերից, մենք ստիպված այդ հագուստը դեն ենք նետում կամ գոնե ձևափոխում:
Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի դժվարանցանելի կեղտաբծերից ազատվելու միջոցներ, որոնք այսուհետ այլևս գլխացավանք չեն լինի ձեզ համար:
Թանաք
Բիծը տրորել սպիրտի մեջ թաթախած բամբակով և լվանալ:
Խոտ
Բամբակը թրջել կիտրոնի հյութով, վրան աղ լցնել և չորացնել արևի տակ: Մետաքսը լվանալ ջրածնի գերօքսիդով:Կեղտաբծի վրա կարելի է լցնել մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ:
Ներկ
Կեղտաբծի տակ դնել չոր գործվածք և տրորել եթերային յուղի կամ սկիպիդայի մեջ թաթախած բամբակով և լվանալ:
Մոմ, պարաֆին
Բութ դանակով զգուշորեն մաքրել մոմի հետքերը և հարդուկել գործվածքը ներծծող թղթի երկու շերտի արանքում: Այնուհետև լվանալ:
Կարմիր գինի
Թարմ հետքի վրա աղ լցնել և լվանալ:
Մաստակ
Պնդացնելու համար մի կտոր սառույց դրեք վրան: Այնուհետև բութ դանակով մաքրեք հետքերը : Մնացած հետքը դնել ներծծող թղթի վրա և հակառակ կողմից տրորեք բենզինի, սպիրտի կամ ացետոնի մեջ թաթախած բամբակով ու լվացեք:
Յուղ
Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի վր և ներսի կողմից տրորել բենզինի կամ սպիրտի մեջ թաթախած բամբակով: Այնուհետև թրջել և լվանալ:
Եղունգների լաք
Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի մեջ: Ներսի կողմից տրորել եղունգների լաքը մաքրող հեղուկով այնքան, մինչև բիծն անհետանա, ապա լվանալ:
hayinfo.net