Google-ը և Facebook-ը հսկողություն կստանան թվային գովազդի համաշխարհային շուկայի 84 տոկոսի նկատմամբ
Advertisement 1000 x 90

Google-ը և Facebook-ը հսկողություն կստանան թվային գովազդի համաշխարհային շուկայի 84 տոկոսի նկատմամբ

Google-ը և Facebook-ը կստանան այն միջոցների 84 տոկոսը, որոնք 2017 թվականին աշխարհում (առանց Չինաստանի հաշվառման) ծախսվել են թվային գովազդի վրա:

Այդ մասին ասված է WPP գովազգային կոնցեռնին պատկանող GroupM գործակալության հաշվետվության մեջ:

Գործակալության կանխատեսման համաձայն, 2018 թվականին գովազդի հետ կապված գլոբալ ծախսերի ծավալը կաճի 4,3 տոկոսով կամ 23 մլրդ դոլարով, ընդ որում՝ աճը գլխավորապես կապահովի հենց թվային սեգմենտը:

Սպասվում է, որ հեռուստագովազդի ծախսերը հաջորդ տարի կմեծանան 2,2 տոկոսով, թվային գովազդինը՝ 11,3 տոկոսով: Ընդ որում թվային մեդիաներում գովազդի ծախսերի ծավալը արդեն 2017 թվականին կգերազանցի հեռուստատեսային գովազդային հոլովակների ծախսերը 17 երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, գրում է Financial Times-ը:

Մինչդեռ վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ խոշոր ընկերություններ են դժգոհություն հայտնում թվային կոնտենտի անբավարար մոնիթորինգից, որի կողքին ցուցադրվում է իրենց գովազդը: Այսպես, Diageo-ն, Mars-ը, HP-ն, Deutsche Bank-ը և Mondelez-ը հրաժարվել են Google-ին պատկանող YouTube տեսածառայության հետ համագործակցել այն բանից հետո, երբ իրենց գովազդը ցուցադրվել է անվայել բովանդակությամբ տեսահոլովակների կողքին:

 



Նման նյութեր