Սարփիի հսկիչ-անցակետում Վրաստանի քաղաքացին սահմանապահների ուշադրությունն է գրավել իր կասկածելի վարքով՝ նյարդայնացել է, կողքերն է նայել, քիչ է մնացել՝ բաց թողնի իր հերթը մաքսատանը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily New-ն:
Համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է, սահմանապահներն ուղևորին խնդրել են բացել իր ճամպրուկը ստուգման համար: Ճամպրուկի մեջ հայտնաբերվել է Վրաստանի 22-ամյա քաղաքացի:
Ներկայումս ոստիկանությունը ձերբակալել է երկու քաղաքացուն և հարցաքննություն է կատարում:
blognews.am