Դա սովորական երեկո էր երիտասարդ մոր ու նրա երկու տարեկան որդու համար, նրանք Մեծ Մանչեստերում դուրս էին եկել զբոսնելու Ստալիբրիջ զբոսայգում, գրում է Daily Mail-ը:
Զբոսանքի ժամանակ մայրը հանկարծ ծակոց էր զգացել վզին, ապա ձեռքեր իր կրծքին և լսել տղամարդու ձայն՝ արա, ինչպես ես ասում եմ, և դու չես տուժի: Մոր վզին սառը մետաղը սուր դանակ է եղել: Նրա երեխան, ով առջևում խաղում էր, պաղել էր, հայացքը հառելով մոլագարի վրա:
«Միայն ոչ նրա աչքի առաջ, խնդրում եմ ձեզ, միայն ոչ որդուս աչքի առաջ… Փոքրիկս, շարունակիր խաղալ, խնդրում եմ, մի նայիր այստեղ»,- ասել է զոհը:
Ամբողջ գործողության ընթացքում երեխան մոր խնդրանքով շարունակել է վազել զբոսայգում, ընդմիջումների ժամանակ նայելով գետնին պառկած մոր վրա: «Միայն մի նայիր այստեղ, շարունակիր խաղալ»,- ասում էր զոհն իր երեխային: Հանկարծ կինը կտրուկ ձգվել է, և մոլագարը վեր է ցատկել և վազել դեպի այգու խորքը, հազիվ լսելի շշնջալով՝ ներիր սրա համար: Նույն այդ երեկո աղջիկը դիմել է ոստիկանություն:
Այլասերվածը հայտնաբերվել էր հաջորդ օրը. Նա գիշերն անց էր կացրել Ստալիբրիջի անգարում, իսկ առավոտյան քաղաք վերադարձել: Մայրը քննության ժամանակ ճանաչել է բռնարարին նրա ձայնից: Պարզվել է, որ նա 17-ամյա անչափահաս Ահարոն Գրահամն է, ով տառապում էր աուտիզմով և խուճապի նոպաներով: Նրան հոգեպես անառողջ են ճանաչել և 10 ամսով տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում:
Մեկ տարի անց տեղի էր ունեցել դատը: Մանչեստերյան մարմինները նշել են միջադեպի և դատին ելույթի ժամանակ կնոջ քաջության մասին: Նրան հասարակական գանձարանից 1,2 հազար դոլար են վճարել որպես փոխհատուցում:
«Այդ գումարը չափազանց քիչ է փոխհատուցելու համար մոր ամբողջ ցավը, սակայն մենք պարզապես չենք կարող տալ ավելին…»,- ասել է դատավոր Ջեյմս Պոտտերը:
Ահարոնն արդեն 18 տարեկան է: Նա հերքում է մեղադրանքը երեք կետերով և բռնաբարությանն իր մասնակցությունը, նա փաստաբան է վարձել:
«Դա ամենադաժան հարձակումներից մեկն է խոցելի երիտասարդ մոր վրա, ում երեխայի աչքի առաջ սպառնում էին սառը զենքով»,- ասել է դատավորը: