Ոստիկանությունը Լենինգրադի մարզում ձերբակալել է տղամարդու, ով կասկածվում է կնոջը սպանելու ու այրելու մեջ: Ըստ life.ru-ի, հաղորդվում է, որ հանցագործությունը կատարվել է դեռևս ութ տարի առաջ, սակայն միայն այժմ են պարզվել տեղի ունեցածի մանրամասները, և տղամարդուն հաջողվել է ձերբակալել:
26-ամյա աղջիկը գնացել էր տնից 2009թ. մայիսի լույս 15-ի գիշերը: Քննության վարկածի համաձայն, նրա հետ վերջինը շփվել է նրա նախկին երիտասարդը: Այդ պահին նա արդեն պատրասվում էր այլ կնոջ հետ իր հարսանիքին:
Իրավապահների տվյալներով, նա չի հերքել, որ հանդիպել է անհայտացած աղջկա հետ: Սակայն քննությունը չի ունեցել հանցագործությանը նրա մասնակցության որևէ ապացույց:
Գործի քննությունը մեռյալ կետից առաջ է շարժվել այն բանից հետո, երբ քննչական բաժին է եկել աղջկա եղբայրը և պատմել տեղի ունեցածի մանրամասների մասին:
Այժմ քննիչները քննում են վարկածն, ըստ որի հանդիպման ժամանակ աղջիկը նախկին սիրեկանին շանտաժի է ենթարկել համատեղ ինտիմ լուսանկարներով: Ըստ նրանց, աղջիկը փող է պահանջել լուսանկարները երիտասարդի հարսնացուին չուղարկելու դիմաց:
Դրանից հետո, ինչպես ենթադրում է քննությունը, տղամարդը խեղդել է շանտաժիստ կնոջը, տարել նրա մարմինը անտառ և այնտեղ այրել: Գործի քննությունը շարունակվում է: