Հայկական հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող ընկերության նորությունը՝ Արմֆոնիկ. 12.000 դրամ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող ընկերության նորությունը՝ Արմֆոնիկ. 12.000 դրամ

Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը շուկա է մուտք գործում հերթական նորությամբ:

«Արմֆոնիկ», պարզ լուծումներով հեռախոս՝ նախատեսված տան փոքրերի ու մեծահասակների համար:

  • Այն հնարավորություն է ընձեռում նախապես ֆիքսել 4 համարներ և ստեղնի մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին:
  • Արմֆոնիկի հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով:
  • Այն հնարավորություն ունի զանգեր ընդունելու ցանկացած հեռախոսահամարից, սակայն կարող է զանգահարել միայն նախապես ֆիքսված համարներին:
  • Արմֆոնիկը համալրված է լապտերով, ռադիո ընդունիչով և MP3 նվագարկչով (microSD հիշողության քարտի բնիկ):
  • Շնորհիվ երկարակյաց մարտկոցի ու պարզ դիզայնի՝ այն առավել հարմար է երեխաների, մեծահասակների, տեսողական (կամ հենաշարժական) խնդիրներ ունեցող մարդկանց, արշավականների և պարզապես հեռախոսային շփումը գնահատողների համար:

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 8-ից Արմֆոնիկը կլինի մանրածախ վաճառքում:

Շուկայական գինը՝ 12.000 AMD

Արմֆոնիկ. պարզությունը գնահատողների համար

***

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին, իսկ 2013 թ.-ին վերանվանվել «Թի-Էս-Դի»: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին ազատ տնտեսական գոտում:

 

Հարգանքով՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն