Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սահմանվում են այն դեպքերը և կարգը, թե երբ և ինչպես ոստիկանները կարող են առնչվել քաղաքացիների հետ:
Ցանկացած հարցով քաղաքացուն դիմող ոստիկանը պարտավոր է մատչելի և հասկանալի կերպով ներկայացնել այն պատճառները, որոնց համար մոտեցել է քաղաքացուն, ինչպես նաև բացատրել այդ իրավիճակից բխող նրա իրավունքներն ու պարտականությունները:
Տեսանյությում ներկայացված է, թե ինչ իրավունքներ ունի քաղաքացին ոստիկանների հետ շփվելիս: