Որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու նպատակով մայրը 1500 ԱՄՆ դոլար է տվել, սակայն գումարը հափշտակել են, իսկ կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կաշառքի փորձի մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի՝ Մարինե Գրիգորյանն իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու նպատակով խոշոր չափերի`1500 ԱՄՆ դոլար, կաշառք է տվել Ս.Կաչանյանին և Գ. Հովհաննիսյանին, ովքեր իրենց հերթին դրդել են Մ.Գրիգորյանին տալ խոշոր չափերի կաշառք և խարդախություն կատարելու դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել են նշված գումարը: Արդյունքում՝ Մ. Գրիգորյանի` ուղղակի դիտավորությամբ կաշառք տալուն ուղղված գործողություններն ավարտին չեն հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում:
Մարինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործով նախաքննությունն ավարտվել է: