Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու ոստիկանական Toyota-ն. վերջինը մխրճվել է КамАЗ-ի մեջ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու ոստիկանական Toyota-ն. վերջինը մխրճվել է КамАЗ-ի մեջ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 FQ 855 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 540 II 01 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Toyota-ն էլ մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ- մակնիշի 68 ՕՕ 218 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ մինչ այդ բախվելով նույնպես ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E280 մակնիշի 71 QP 777 համարանիշի ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է Ճանապարհային Ոստիկանության հաշվեկշռում:

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

shamshyan.com