160 կգ կշռող աղջիկն իր թեթև պարով ցնցել է համացանցը. այսպես պարել ոչ բոլորին կհաջողվի (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

160 կգ կշռող աղջիկն իր թեթև պարով ցնցել է համացանցը. այսպես պարել ոչ բոլորին կհաջողվի

Ի՞նչն եք համարում հարգելի պատճառ՝ հրաժարվելու համար իսկական երազանքից: Անբուժելի հիվանդությո՞ւնը, միջոցների կամ ժամանակի բացակայությո՞ւնը, թե՞ ավելորդ քաշը:

Ամեն դեպքում այն, ինչը խոչընդոտ կհանդիսանա ձեր երազանքն իրականացնելուն, դա ձեր վերաբերմունքն է ձեր հանդեպ և այն միտքը, թե ինչ կմտածեն մարդիկ ձեր մասին:

Տեսանյութի հերոսուհին, եթե անգամ մտածել է նման հարցերի շուրջ, ապա դա իր համար պատճառ չի դարձել հրաժարվելու իր ուզածին հասնելուց: Նրա համար երազանքին հասնելը առաջին տեղում է եղել:

Ուիթնի Ուեյը կշռում է 160 կգ. Նա երկար ժամանակ պայքարել է ավելորդ քաշի դեմ, սակայն հիվանդությունը, որն ազդել է նրա հորմոնալ ֆոնի վրա, թույլ չի տվել նրան նիհարել և աղջիկը ստիպված է եղել ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա:

Մինչև 16 տարեկանը Ուիթնին եղել է բարեկազմ ու նիհար և զբաղվել է պրոֆեսիոնալ պարով՝ պատրաստվելով պարի հետ կապել իր հետագա կյանքը: Այսօր նա ռադիոյով վարում է շոու, ավելորդ քաշի թեմայով, որի շրջանակներում կիսվում է մարդկանց հետ, ովքեր տառապում են ավելորդ քաշից:

hayinfo.net



Նման նյութեր