Եթե ծնողը չի ապտակում երեխային, ուրեմն էդ երեխան ծնողին չի սիրի. գյուղապետ. armlur.am
Advertisement 1000 x 90

Եթե ծնողը չի ապտակում երեխային, ուրեմն էդ երեխան ծնողին չի սիրի. գյուղապետ. armlur.am

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկումը խորհրդարանում բավական բուռն ընթացավ:

Անցած ամիսներին այդ նախագծի շուրջ նաև հանրային բուռն քննարկումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի մի քանի գյուղապետերից փորձեց պարզել, թե նրանք ինչպես են վերաբերվում նման օրենք ունենալու գաղափարին:

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակոյի գյուղապետ Սերյոժա Չարչոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց գյուղի բնակիչները ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի մասին հեռուստացույցից են տեղեկանում:

«Օրենքը ծնողից շատ չի սիրում էրեխեքին: Ինչպես կարող է տղամարդը կնոջ վրա ձեռք չբարձրացնի: Կկռվեն ու կբարիշեն, ինչպես միշտ է եղել: Ոստիկանությունն էլ չի խառնվի, որովհետև չեն բողոքի: Ես մի քիչ չար մարդ եմ. բոլոր սև ազգերը կանանց նկատմամբ չար են, բայց կան որոշ հարցեր. եթե ծնողը չի ապտակում երեխային, ուրեմն էդ երեխան ծնողին չի սիրի: Այդ նախագիծը մեր ազգերին լավ բան չի բերի: Մենք բռի ժողովուրդ ենք, հանգիստ չենք կարող տուն, ընտանիք պահել: Մենք պետք է մի քիչ ձեռքի տակ պահենք կանանց ու երեխաներին, որ նորմալ լինի… մենք եվրոպացիներ չենք: Չափավոր պետք է ամեն ինչ լինի: Եթե մի լիրբ կին լինի, ապա տղամարդը ուզի-չուզի, պետք է զարկի»,- վստահ տոնով եզրափակեց Հակոյի գյուղապետը:

armlur.am