
«Բիթլերի երկու հարյուրից ավելի երգերի մեջ կան երկու կախարդական, անզուգական հրաշքներ: Դրանք Ջոն Լեննոնի հետմահու ձայնագրված երգերն են, որոնք Յոկոն գտավ Ջոնի ՛՛սևագրերում՛՛, միայն իր ձայնով՝ և փոխանցեց երեք ողջ մնացած տղաներին: Փոլը, Ջորջն ու Ռինգոն ավելացրեցին իրենց ձայներն ու գործիքավորումը: Free as A Bird և Real Love երգերն են: Բիթլերի երկու վերջին երգերը, որոնք նրանք ձայնագրել են միասին, սպանված Ջոնի ձայնով… Երբեք չեմ կարողանում հանգիստ լսել: Երջանիկ եղեք և սիրեք միմյանց»,- Facebook-ի իր էջում գրել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: