Բելառուսի խոշորագույն և ամենառեյթինգային TUT.BY օնլայն պորտալը գրում է հայկական բիզնեսի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բելառուսի խոշորագույն և ամենառեյթինգային TUT.BY օնլայն պորտալը գրում է հայկական բիզնեսի մասին

Բելառուսի խոշորագույն և ամենառեյթինգային TUT.BY պորտալում նախօրեին հայտնվել է հարցազրույց հայ գործարար, Menu.amբրենդի ներքո 5 տարի առաջ հիմնադրված Menu Group միջազգային ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Քերոբյանի հետ։ Այս առիթով NEWS.am-ի խմբագրությունը խնդրել է մեկնաբանել Menu Group-ի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանին և պատասխանել, թե որքանով մեծ է այսօր Բելառուսի հանրության շրջանում և լրատվական դաշտում հետաքրքրվածությունը դեպի հայկական ընկերություն։

«Ի սկզբանե, Բելառուսում Menu.by բրենդի նկատմամբ հետաքրքրությունը կար և մեր մասին գրում էին բավականին շատ լրատվականներ։ Քանի որ վաղուց հասունացել էր միացյալ առաքման օնլայն համակարգերից սնունդ պատվիրելու ծառայությունների շուկան։ Այսօր, մեկ տարի անց, պատկերը զգալի կերպով փոխվել է։ Մեր ծառայություններից օրեցօր ավելի շատ մարդիկ են օգտվում, վաճառքներն աճում են, ընկերությունը մեծանում է և առաջանում է մեզ անդրադառնալու հետաքրքրվածություն արդեն նաև Բելառուսի ամենառեյթինգային լրատվականների կողմից, ինչպիսին է՝ օրինակ հայտնի բելառուսական TUT.BY պորտալը»։

Նյութը կարող եք կարդալ այստեղ: 



Նման նյութեր