«Ինչո՞ւ մեզ մոտ ԱԱՀ-ի տարբերակում չկա». Իզաբելլա Աբգարյան
Advertisement 1000 x 90

«Ինչո՞ւ մեզ մոտ ԱԱՀ-ի տարբերակում չկա». Իզաբելլա Աբգարյան

Իզաբելլա Աբգարյանի Facebook-յան գրառումը.

«Երեկ ֆրանսերեն մի նյութ էի թարգմանում այդ թեմայով, հետո նայեցի մեր օրենսդրությունը ու եկա հետևյալ եզրակացությանը. Ֆրանսիայում հարկային արտոնություններն ուղղված են հասարակության կենսամակարդակի բարելավմանը, մարդկանց կյանքը հեշտացնելուն, մեզ մոտ՝ որոշ գործարարներին աջակցելուն:

Այսպես, Ֆրանսիայում արտոնված ցածր ԱԱՀով հարկվում են սննդամթերքը, վառելափայտը, դեղորայքը, սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված միջոցները, տան վերանորոգման հետ կապված ապրանքներն ու ծառայությունները, գրքերը, թատրոն-կինոյի տոմսերը, կանանց հիգիենայի պարագաները, պահպանակները, տպագիր մամուլը ու էլի մի քանի նման բան:

Մեզ մոտ կամ համընդհանուր հարկվում են, կամ էլ ազատված են հարկերից: Օրինակ, արտոնություն ունի գորգագործությունը, ծխախոտի վաճառքը (բայց ոչ ներմուծումն ու արտադրությունը), դիզվառելիքը …

Սոցիալական պետություն ունենալու համար պիտի քաղաքացուդ կենսական անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների հարկային արտոնություններ սահմանես, ոչ թե այդ ամենը գնաճով օրեցօր դարձնես ավելի ու ավելի անհասանելի…»: