Սևակ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդ որ սեպտեմբերի 3-ին պոզ ու պոչ էիք կպցնում, բա արդար եղեք ու նոյեմբերի 24-ն էլ ֆիքսեք մտքում ու խոսքում: Հիմա որ հարցնեմ 5-իցդ մեկն էլ չի հիշի չէ՞ էդ ինչ ամսաթիվ է: Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումով բան փոխվեց, էական բան: Ու հերիք դա Ռուսաստանի դեմ շահարկեք. նոյեմբերի 24-ից հետո Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը միայն խորանալու են: Մի տարուց հետ կնայենք, կտեսնեք:
Նոյեմբերի 24-ը պահանջարկ ուներ, լիքը նվիրյալներ ուներ, հմուտ ռազմավարություն ու իրագործման պրոֆեսիոնալ կառավարում ուներ: Բայց նոյեմբերի 24-ը նաև ոգի ուներ. ահա ոգին` այս նկարում:
Սովորաբար ոգին այնքանով է ոգի, որ չիմացված է: Զոհրաբ Մնացականյանն ինքն իրենով ապացույց է այն բանի, որ մենք իսկապես ունենք աշխարհի մակարդակով մրցունակ, բարձրակարգ պաշտոնյաներ:
Ասելս ինչ է. հերի´ք ամեն ինչ սևացնենք ու ընդհանրացումներով խոսենք: Մեղք ենք գործում»: