Ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ իրավական հարթության մեջ այդ հարցը լուծում չունի. Կարեն Քոչարյան
Advertisement 1000 x 90

Ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ իրավական հարթության մեջ այդ հարցը լուծում չունի. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը.

«Երեք օր առաջ առաջարկեցի ակցիա սկսել, որպեսզի ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ( սոցիալական հարցերի, ԿԱՌԼ, սոցիալական) Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն հազարավոր մարդկանց և գրեթե բոլոր լրատվամիջոցներին, ովքեր պաշտպանեցին իմ այս նախաձեռնությունը: Ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ իրավական հարթության մեջ այդ հարցը լուծում չունի: Եվ քանի որ նրանք իրենց մանդատն ընտանիքից և Հայրենիքից ավելի շատ են սիրում, ապա երբեք այն վայր չեն դնի:

Բայց մյուս կողմից էլ 100%-ով գիտեմ, որ այդ մարդիկ վախենում են ոչ թե հասարակական կարծիքից(նրանք թքած ունեն այդ կարծիքի վրա), այլ միայն` շեֆերի կարծիքից:

Եվ այդ առումով ակցիան հասավ իր նպատակին, որովհետև այս անգամ ոչ ոք չասաց, որ մենք սխալ ենք հասկացել պատգամավորին կամ նրա խոսքը կոնտեքստից դուրս ենք օգտագործել:

Ավելին, ամենաբարձր մակարդակով հրահանգ է տրվել այսուհետ «հիմար բաներ դուրս չտալ և, ընդհանրապես, սեփական կարծիք չարտահայտել»: Կարծում եմ, որ շեֆի «կլիզման» նրանց համար ամենամեծ պատիժն է: Համոզվելու համար կարող եք զանգահարել և փորձել շփվել բոլոր օդիոզ և ոչ ադեկվատ պատգամավորների հետ: Կտեսնեք, թե ինչ համառությամբ են Ձեզ ցրելու»:



Նման նյութեր