Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից դեկտեմբերի 11-ին Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ԱՄՆ քաղաքացին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 35-ամյա Բեն Ռ.-ն ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով ԱՄՆ Այովա նահանգի քրեական օրենսգրքի 709/1/բ/ հոդվածի մեղադրանքով գտնվում էր հետախուզման մեջ: