Այսօր առավոտյան Past.am-ի տեսախցիկը հաճելի, մեր օրերի համար երբեմն նույնիսկ զարմանալի թվացող տեսարան են ֆիքսել՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին սպասարկող մեքենաները, որոնք, շարքային քաղաքացիների մեքենաների հետ զուգահեռ, կանգնած էին կարմիր լույսի տակ ու սպասում էին մինչև անցնեն անցորդներն ու միանա կանաչ լույսը։
Խորհրդարանի ղեկավարին սպասարկող մեքենան կանգնած էր հենց ԱԺ խաչմերուկի լուսացույցի տակ։