«Ես Մերրին եմ։ Այս բլոգը սկսել եմ, որպեսզի ցույց տամ, թե որքան հետաքրքիր է կյանքը ու ինչքան բազմազան են ժամանակ անցկացնելու, նոր բաներ սովորելու ու զգալու հնարավորությունները, անկախ նրանից, որ ունեմ հաշմանդամություն»։
Հասանելի ծրագիրը մուլտիմեդիա բլոգ է, որի հաղորդավարը` Մերրի Մլհամյանը, շատ վառ ու հետաքրքիր անհատականություն է, ով ունի հաշամանդամություն: Բլոգի ընթացքում Մերրին այցելելու է տարբեր ժամանցային, մշակութային ու արկածային վայրեր, բացահայտելու է դրանք իր և հանդիսատեսի համար:
Ծրագրի ընթացքում Մերրին նաև անդրադառնալու է հաշմանդամություն ունեցող մարդկանց մատչելիության խնդիրներին: Բլոգի նպատակն է հետաքրքիր ժամանցային հարթակ ստեղծել, որը ցույց կտա, որ ոչ մի սահմանափակում չի կարող հաղթել կամքի ուժին: Բլոգը նաև բարձրացնելու է հանդիսատեսի իրազեկվածությունը և խոսելու է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներից: