Սպանել են սիրած աղջկա ծնողներին
Advertisement 1000 x 90

Սպանել են սիրած աղջկա ծնողներին

20-ամյա Ալեքսանդր Անդրեևին, ով հանցագործություն կատարելու պահին եղել է 18 տարեկան, մեղավոր են ճանաչել սիրած աղջկա հոր սպանության և նրա մոր սպանության փորձի մեջ: Նրան նշանակվել է պատիժ 10,5 տարվա ազատազրկման տեսքով խիստ ռեժիմի գաղութում: Աղջիկը դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:

life.ru-ն հիշեցնում է, որ 2015թ. դեկտեմբերի 16-ին 15-ամյա դպրոցական աղջկա և նրա հոր միջև վեճ էր տեղի ունեցել, որից հետո աղջիկը փակվել էր լողասենյակում և տեղի ունեցածի մասին հայտնել իր 18-ամյա երիտասարդին: Շփման ժամանակ զույգը որոշել է սպանել աղջկա ընտանիքի բնակարանում գտնվող բոլոր անդամներին՝ հորը, մորը և ավագ քրոջը: Երբ բոլորը քնել են, դպրոցական աղջիկը բացել է բնակարանի մուտքի դուռը, որից հետո նրա ընկերը հարձակվել է ծնողների վրա: Դանակի 30-ից ոչ պակաս վնասվածք ստացած աղջկա հայրը մահացել էր տեղում, մոր կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել, իսկ ավագ քրոջ վրա հարձակվել նրանք չեն կարողացել:

Հանցագործության կատարումից հետո հանցագործները մեկնել էին Ռյազան, սակայն հաջորդ օրը մեղայականով գնացել էին ոստիկանություն: