Դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա Մարտին Մադոյանը Հանրապետության փողոցում Նոր Զովք սուպերմարկետի դիմաց իր վարած Mercedes մակնիշի MA 091 RT համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը, ով տղամարդ էր՝ ճանապարհին մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 48 VM 444 համարանիշի ավտոմեքենայի: