Կնոջը, դստերը, ապա նաև ինքնիրեն սպանած տղամարդ. «Դա կարմա է ինձնից փախչելու համար»
Advertisement 1000 x 90

Կնոջը, դստերը, ապա նաև ինքնիրեն սպանած տղամարդ. «Դա կարմա է ինձնից փախչելու համար»

57-ամյա Լենս Հարթը կոտորքացան հրացանից սպանել է իր կնոջն ու 19-ամյա դստերն, ապա ինքնասպան եղել: Նախամահյան գրության մեջ տղամարդը գրել է, որ դա վրեժ է իր երկու որդիներից, ովքեր սպանվածներին օգնել են իրենից հեռանալ: Լյուկն ու Ռայանն, ովքեր ողբերգության ժամանակ արտասահմանում են եղել, պատմել են բոլորին հսկողության տակ պահող հոր հետ կյանքի մասին, հաղորդում է Daily Mail-ը:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը, չնայած այն բանին, թե որքան ահավոր էր իրավիճակը, կարող էր սպասել դեպքերի այդպիսի ելքի: Երբ մենք դուրս եկանք նրա հսկողությունից, նա ցանկանում էր սպանել մեզ բոլորիս»,- ասել է Լյուկը:

Լենսը ոչ մեկի վրա ձեռք չէր բարձրացնում, սակայն էմոցիոնալ առումով նա ճնշում էր ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Երբ համբերություն այլևս չէր մնացել, եղբայրները օգնել են մորն ու քրոջը տեղափոխվել այլ տուն: Դա տեղի է ունեցել սպանությունից հինգ օր առաջ: Լենսը կարծում էր, որ իր երեխաները իր դեմ դավ են նյութել, այդ պատճառով որոշել է սպանել կնոջն ու դստերը՝ որդիներին բարկացնելու համար:

«Դուք լրիվ ոչնչացրեցիք իմ կյանքը, ինձ անգամ շանս չտալով: Այդ պատճառով ես կոչնչացնեմ ձերը: Կարման վրա կհասնի ձեզ, այժմ դուք բոլորդ կպարտվեք»,- ասվում է Լենսի նախամահյան գրության մեջ:

Լենսը գիտեր, որ իր կինն ու դուստրը պատրաստվում են գնալ լողալու, այդ պատճառով թաքնվել է Լինքոլնշիրի Սփոլդինգի հանգստի կենտրոնի կայանատեղիում: Երբ հրաձգություն է տեղի ունեցել, օգնության են վազել տեղի աշխատակիցները, սակայն չափազանց ուշ է եղել: Վերջին բառերն, որ ասել է դուստրը՝ դա իմ հայրն էր, հայրս կրակեց մեզ վրա: