
Ամերիկյան Օհայո նահանգի բնակչուհի Մարշիա Յուբենկը մի քանի ամիս ապրել է իր կողմից անդամատված ամուսնու մնացորդների հետ, հաղորդում է News 5 Cleveland-ը:
Յուբենկի որդին դիակի հոտ է զգացել ու տեսել թրթուրներ: Քայքայված մնացորդները հայտնաբերվել են այն բանից հետո, երբ նա դիմել է ոստիկանություն:
Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մնացորդները պատկանում են Մարշիայի ամուսնուն՝ 54-ամյա Հովարդ Յուբենկին:
Մարշիա Յուբենկը կալանավորվել է, կնոջը սպանության մեղադրանք են առաջադրել:
Կինը խոստովանել է, որ ամուսնուն սպանել է գլխին կրակոց արձակելով, ինչից հետո անդամատել է նրա մարմինը էլեկտրական սղոցով: