shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի տարածքի Ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած անառակաբարո գործողությունների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանություն են հրավիրել մարզի բնակչուհի՝ 13-ամյա Ն. Պ.-ին։
Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 10։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի «Գայանե» եկեղեցուն հարակից տարածքում Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Թ. Ք.-ն իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել Ն. Պ.-ի նկատմամբ։ Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ Թ. Ք.-ն ներկայացել է տարածքի Ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել։ Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ երեխան հանձնվել է մորը։