Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էն, ինչ հիմա, ու ոչ միայն հիմա, առհասարակ, ամեն օր կատարվում ա մեր սուպերմարկետներում, խարդախություն ա: Մի քիչ որ իրավաբանները խորանան, դրա մասին վերլուծություն էլ կանեն…
Բայց պատմեմ, թե ինչ ա կատարվում: Մտնում ես սուպերմարկետ, տեսնում ես, օրինակ, այն գինու վրա գրված ա գին՝ 1850 դրամ: Բերում ես գինին հասցնում «կասսա», են ծնգլիկի մոտ աչոնը անցկացնում ա, պարզվում ա, որ գինին արժեր 3240 դրամ:
«Բոնբաներկաները», օրինակ, շարված են, վրան գրված ա 1100 դրամ, բերում ես, պարզվում ա արժի 1840 դրամ:
Ասում ես քույր իմ նազելի (թե դու ինձ ինչ քույր), ինչո՞ւ եք խաբում: Պատասխանն անգերազանցելի շեդեվր ա:
Ասում ա. «Բայց դուք չէի՞ք տեսնում, որ դա լավն էր, դրա համար էլ թանկ ա»:
Ցածրաձայն ասում ես քոռը դու ես, ամեն ինչ էլ տեսնում եմ այ անգրագետ: Լավն ա, դրա համար էլ գնել եմ:
Մեղավորը ոչ թե խարդախ մարկետներն են, իրենց «քերող» էությամբ այլ մենք՝ սպառողներս, որ ուշադիր չենք լինում:
Մի քանի սուպերմարկետի դեմ, որ կոնկրետ բողոքի ակցիա արվի, նենց կխելոքանան, որ կյանքում էլ նման բան չեն «բաշարի» անեն»: