Բացահայտված է Շիրակի պետհամալսարանի «ընդդիմադիր» դասախոսների պատվիրատուն
Advertisement 1000 x 90

Բացահայտված է Շիրակի պետհամալսարանի «ընդդիմադիր» դասախոսների պատվիրատուն

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր,դավադրությունների խոշորագույն տեսաբան և ինտրիգների ռահվիրա Սահակ Մինասյանը վերջին գիտխորհրդի ժամանակ (04.12. 2017) մոտ մեկ ժամ բացատրական աշխատանքներ է տարել իր անձնական օգտագործման գիտխորհրդին համոզելու,որ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի թիկունքին ինչ-որ մարդիկ կան. ինչպես նա է բնութագրել՝ «յոթերորդ ուժեր են», որոնք, ըստ պարոն Մինասյանի, շատ շուտով կբացահայտվեն և մոտ 3 ամիս ՇՊՀ-ի շուրջ ռեկտորի պատճառով շարունակվող խայտառակ իրավիճակը կավարտվի… Ռեկտորի ելույթը գիտխորհրդում պատճառ ունի… Որոշ դասախոսներ ռեկտորին սկսել են բացահայտ շանտաժել, թե իրենց ցանկությունները չկատարելու դեպքում կմիանան մեզ… Սահակ Մինասյանն էլ ստիպված է արձագանքել այսպիսի անտրամաբանական ելույթներով և իր յուրայինների մոտ հոխորտալ, որ շատ դաժան պատժելու է ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած դասախոսներին, իսկ իմ պահով էլ «վերացնելու» սպառնալիքներ է հնչեցրել…

Սեպտեմբերի 25-ից ի վեր պարոն Միանսյանն ինչ-որ ուժերի է փնտրում մեր թիկունքին` այդ մասին բարձրաձայնելով տարբեր միջավայրերում, և նույնիսկ ուսանողների մոտ անուններ է տալիս,թե ովքեր են այս ամենի «պատվիրատուները»… Հավելեմ, որ պարոն Մինասյանն այս ընթացքում 4՝ A, B ,C, D «պատվիրատուների» անուններ է տալիս՝ ինչ-որ ժամանակահատվածում որևէ մեկին նախապատվություն տալով… Ծիծաղելին այն է, որ պարոն Մինասյանը մինչև հիմա չի ցանկանում բացահայտել մեր իրական պատվիրատուին, որին նա ևս շատ լավ ճանաչում է…

ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակում մենք բացահայտել էինք ՇՊՀ ռեկտորի կողմից վերջին ամիսներին գործած բազմաթիվ հանցագործությունների և անօրինականությունների մասին,որոնց իսկությունը հաստատվել է նաև ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից հրապարակված հաշվետվությունում, որը պարոն ռեկտորը բավական երկար ժամանակ թաքցնում էր բուհի աշխատակիցներից և չէր ցանկանում այն հրապարակել նույնիսկ գիտխորհրդի անդամների համար… Հետաքրքիր է… Ո՞վ է վերը նշված պատվիրատուներից «կրթական գործի Կոլումբոս» Սահակ Մինասյանին պարտադրել կատարել այդքան անօրինականություններ, որ մենք էլ բաց նամակով դիմեինք նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին, որ այդ ամենին վերջ դրվի, իսկ բուհի բյուջեն թալանողն էլ պատժվի…

Հաշվի առնելով պարոն ռեկտորի քայլերը և քաղաքականությունը` կարելի է ենթադրել,որ բոլոր 4 պատվիրատուներն էլ, ըստ նույն ռեկտորի տրամաբանության, առանձին-առանձին իրեն դրդել են հանցանքների…

Օրինակ՝պատվիրատու A-ն Սահակ Մինասյանին համոզել է ոչնչացնել գրադարանի ֆոնդի կեսից ավելին և բուհում ներդնել ՀՀ-ում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցում… B պատվիրատուն ռեկտորին համոզել է թերբեռնված կուրսերում կրճատել լսարանային ժամերը 50 տոկոսով, ահռելի բարձր աշխատավարձներ տալ իր յուրայիններին և բոլոր կուրսերին պարտադրել նոր ուսումնական պլաններ… C պատվիրատուն էլ «միամիտ» ռեկտորին,որը շինարարությունից բան չի հասկանում, համոզել է 118 միլիոն դրամով վերանորոգել բուհի դահլիճը, 25 միլիոն դրամ ծախսել փոքրիկ բուֆետի վերանորոգման համար և այլն… Ու այսպես շարունակ… Այսինքն` ըստ պարոն Մինասյանի, որի ապօրինություններն ապացուցված են նաև ԿԳ նախարարության հոկտեմբերի 2-4-ը բուհում աշխատած խմբի կողմից հրապարակված ակտում,ինքը չէ այդ ամենի հեղինակը… Նրան դա պարտադրել կամ համոզել են կատարել այն մարդիկ,ովքեր հետագայում,ըստ Սահակ Մինասյանի,մեզ պատվիրել են բացահայտել այդ ապօրինությունները… Շատ լավ կլինի,որ հենց նույն պարոն Մինասյանն էլ, ում ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից հրապարակած ակտը շատ ծանր վիճակի մեջ է դրել, հրապարակի այդ նույն մարդկանց անունները, ովքեր, ըստ ռեկտորի, մեր պատվիրատուներն են և նույն ռեկտորի տրամաբանությամբ էլ նրան համոզել են, որ այդքան ապօրինություններ և հանցանքներ գործի…

Եթե ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը չհրապարակեց նրանց անունները,ապա նա կրկին ստում է և հենց նա է այդ բոլոր ապօրինությունների և հանցագործությունների հեղինակը… Ժամանակն է բացահայտել մեր պատվիրատուին… Մեր «պատվիրատուն» Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն է, ով, մեկ տարի ղեկավարելով ՇՊՀ-ն, ապացուցեց, որ բացարձակ չի հասկանում ինչ է բարձրագույն կրթությունը և բուհի կառավարումը… Նա և նրա շրջապատը աղերս չունեն բուհի հետ,որի արդյունքում էլ ՇՊՀ-ն հայտնվել է խայտառակ իրավիճակում…

Իրեն ղեկավար համարող որևէ մեկը, եթե փորձում է իր կողմից գործած սխալների մեջ մեղադրել ուրիշներին,ապա նա շատ թույլ ղեկավար է` բոլոր բացասական հետևանքներով թե՛ իր, թե՛ իր ղեկավարած հիմնարկի համար…

Սահակ Մինասյանը գործում է՝ «Все гениальное в простом…» կարգախոսին համաձայն. հանցանքներ և անօրինականություններ է գործում, իսկ եթե դա բացահայտվում է ինչ-որ մեկի կամ մի խումբ մարդկանց կողմից, ապա պրիմիտիվորեն մեղադրում է նրանց ինչ-որ անհայտ մեկի կամ անհայտների պատվերը կատարելու մեջ… Մինչև հիմա այս «դարավոր» մեթոդը բավական արդյունավետ է եղել պարոն Մինասյանի համար,որի պատճառով էլ կրկին փորձում է այն կիրառել մեր պարագայում…

Հ.Գ.Սեպտեմբերի 25-ից հետո, այս երկուսուկես ամսվա ընթացքում, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն այնքան ապօրինություններ և հանցագործություններ է գործել, որ արդեն նոր նամակ հրապարակելու անհրաժեշտություն կա…

Գագիկ Համբարյան

 



Նման նյութեր