Մուշեղը նստեց մեքենան ու ասեց` կիքս ա տվել. Երևանում սպանության գործով ցուցմունք տվեց «Ճվճվ Արոյի» որդին. news.am
Advertisement 1000 x 90

Մուշեղը նստեց մեքենան ու ասեց` կիքս ա տվել. Երևանում սպանության գործով ցուցմունք տվեց «Ճվճվ Արոյի» որդին. news.am

Երևանի «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով Երևանի Շենգավիթ վրաչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 13-ին, ցուցմունք տվեց գործով վկա Սերժ Վարդանյանը: Նշենք, որ նա Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին է: Այս գործով Արա Վարդանյանն անցնում էր որպես վկա, նա վերջերս է մահացել:

Նշենք, որ վկան անընդհատ նշում էր, որ դեպքի մասին մանրամասներ չի հիշում և այն, ինչ հիշում է արդեն նախաքննական ցուցմունքում ասել է. «Հայրիկիս վերցրեցի, դեպք էր պատահել, դրա հետ կապված բան չեմ ուզում նշել: Ինչ խոսեմ, ցուցմունքում գրած է, էլ ինչ ցուցմունք տամ»:

Դատարանը նրան նախազգուշացրեց, որ նման վերաբերմունքի դեպքում կարող է տուգանել 100 հազար դրամի չափով, իսկ հիշողության հետ խնդիրներ ունենալը կարելի է  պարզել փորձաքննության միջոցով: Դատարանի նախազգուշացումից հետո վկան պատմեց, որ դեպքի օրը Չարբախում իր ծանոթներից Դավիթին է հանդիպել, նրան գումար է պարտք եղել, տվել է, որից հետո գնացել է «Լիա» գեղեցկության սրահից իր հորը և Մուշեղ Մուշեղյանին վերցնելու (գործով սպանված):

«Գեղեցկության սրահում ինչ-որ շուխուռ ա եղել, հայրս Մուշեղի հետ դուրս եկավ, ինքնուրույն չէր կարող քայլել, հայրս էր թևն ընկած բերում: Մուշեղին նստեցրինք ավտոն, որ տանենք հիվանդանոց: Մուշեղը նստեց ավտոն ու ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց` կիքս ա տվել: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»:

Վկայի ցուցմունքն այսքանով ավարտվեց:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են 25-ամյա Գևորգ Ավետիսյանը և 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով կա երեք ամբաստանյալ.

Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

news.am