«Արդեն այս ձմռանը ՊՆ-ն նորակոչիկներին առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնել «Ես եմ» ծրագրով:
Զինծառայողների շրջանում այս ծրագրի նկատմամբ իրականում հետաքրքրություն կա, դրանում համոզվել եմ այս թեմայով զինվորների հետ շփումներից:
Պետք է տեղերում՝ զորամասերում, դպրոցներում (բարձր դասարաններում), բուհերում մեծ աշխատանք տանել այս ծրագրի պոտենցյալ շահառուների ու նրանց ծնողների հետ հետ, դետալ առ դետալ ներկայացնել ծրագրի բոլոր մանրամասները»,- Facebook-ի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: