«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիների քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից միջնորդությունը վրացական կողմին սահմանված կարգով ներկայացվելուց սկսած՝ էքստրադիցիոն ընթացակարգերը լիարժեքորեն պահպանվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Գործընթացը թույլատրելի և նախատեսված ժամկետների սահմաններում է: Այս պահին էլ երկու երկրների դատախազությունները, գտնվելով ակտիվ աշխատանքային շփումներում, իրականացնում են հանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասել է Աբրահամյանը: