Leagoo չինական ընկերությունը պատրաստվում է ներկայացրել S9 սմարթֆոնի մոդելը: Ինչպես նշում է The Verge պորտալը, գաջեթը գործնականում Apple-ի առաջատարի՝ iPhone X հեռախոսի կատարյալ պատճենն է:
Առաջին հայացքից երկու մոդելները տարբերելը շատ դժվար է. S9-ի դիզայնը պատճենված է ընդհուպ մինչև ամենափոքր դետալները:
Այնուամենայնիվ, չինաստանցի մշակողներին չի հաջողվել իրենց սմարթֆոնը հանդերձել Apple-ի գլխավոր նորույթներից մեկով՝ անձի ճանաչման Face ID համակարգով:
Դրա փոխարեն հեռախոսի հետևի պանելի վրա զետեղված է մատնահետքի սքաներ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթը կարժենա 300 դոլարի սահմաններում՝ iPhone X-ից եռակի էժան: Այդ գումարի դիմաց օգտատերը կստանա MediaTek P40 պրոցեսոր, վեց գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 128 գիգաբայթ ներսարված հիշողություն: