ԱՄՆ-ում գեյ-պոռնոյի աստղ Դեվիդ Էնրիկե Մեզան դատապարտվել է ցմահ բանտարկության և ևս 20 տարվա ազատազրկման իր սիրեկանի՝ 52-ամյա տեխասցի միլիոնատեր Ջեյք Մերենդինոյի սպանության համար:
Մերենդինոյի մարմինը հայտնաբերվել էր Մեքսիկայում, ԱՄՆ-ի հետ սահմանից ոչ հեռու, ձորակում, 2015թ.:
Ըստ life.ru-ի, Մեզայի նախկին սիրած աղջիկը՝ 22-ամյա Թեյլոր Մերի Լենգսթոնը ավելի վաղ խոստովանել է, որ նրա հետ գաղտնի համաձայնության մեջ է եղել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննությանը խանգարելու նպատակով, ներկայումս նա պատիժ է կրում դաշնային բանտում:
Մեզան ու Լենգսթոնը Մերենդինոյի սպանությունից հետո ծրագրում էին տիրանալ նրա ապարտամենտներին ու երեք մլն-անոց կարողությանը: