Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 55-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 99-ին, կա վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 55-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 99-ին, կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Մարգար-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 61.6 կմ հատվածում 55-ամյա Գագիկ Պապոյանը իր վարած Nissan մակնիշի 35 FX 469 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել է 60-ամյա Սամվել Գասպարյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 GO 756 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վթարից ժամեր անց 99-ի 1 ուղևոր դիմել է Ապարանի բժշկական կենտրոն՝ բուժօգնության:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է բուժօգնության դիմած ուղևորի ինքնությունը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com