Մեկը հսկել է, մյուսը` խեղդել. Հայաստանի քաղաքացիներին կասկածում են 93 տարեկան կնոջ սպանության մեջ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մեկը հսկել է, մյուսը` խեղդել. Հայաստանի քաղաքացիներին կասկածում են 93 տարեկան կնոջ սպանության մեջ. armeniasputnik.am

Շահադիտական նպատակներով սպանությունը կազմակերպել է հիվանդին խնամող կինը, որը «գործի է կանչել» ՀՀ քաղաքացիներին։

Մարիինյան թատրոնի ծեր աշխատակցուհու սպանության մեջ կասկածվող, 1983 և 1984 թվականներին ծնված ՀՀ երկու քաղաքացիներին ձերբակալել են։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննության վարկածով` շահադիտական նպատակներով սպանությունը կազմակերպել է ծեր կնոջ հիվանդապահը (1975 թ-ին ծնված)։ Կասկածյալը, որ մի քանի ամիս շարունակ խնամել է 93 տարեկան կնոջը, հանցագործ մտադրությունն իրականացնելու համար ներգրավել է իր 2 ծանոթներին, որոնք ՀՀ քաղաքացիներ են։ Սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Քանի դեռ կասկածյալի հանցակիցներից մեկը վերահսկել է իրավիճակը, երկրորդը մտել է բնակարան ու խեղդել զոհին։

Հիվանդապահը նրանց դրամական պարգև է խոստացած եղել։

«Կասկածյալները խուզարկել են բնակարանը, գողացել տուժածի վարկային քարտը, ինչպես նաև հայտնի երգչի ինքնագրով հին լուսանկարը։ Սակայն հանցակիցները չեն կարողացել վարկային քարտից գումար հանել, քանի որ չեն իմացել ծածկագիրը»,- գրված է ՌԴ ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Սանկտ Պետերբուրգում այժմ որոշվում է կասկածյալներին կալանավորելու և նրանց մեղադրանք առաջադրելու հարցը։

Մահացած կնոջը հայտնաբերել են նոյեմբերի 21-ին։

armeniasputnik.am