Սիրուշոյի այցը երկրպագուներին. երգչուհին բացել է փակագծերը
Advertisement 1000 x 90

Սիրուշոյի այցը երկրպագուներին. երգչուհին բացել է փակագծերը

Օրեր առաջ Սիրոշոյի երկրպագուների շրջանում իսկական իրարանցում էր։ Երգչուհին այցելում էր իրենց ու նվերներ մատուցում իր հավաքածուից։

Երգչուհուն ուղեկցում էր նկարահանող խումբը։ Սիրուշոն չէր բացահայտել, թե ինչ նպատակով են իրականացնում այս նկարահանումները։ Պարզվեց` նա տեսահոլովակ է պատրաստում մայրիկի` Սյուզան Մարգարյանի կատարմամբ «Ձմեռ պապ» երգի համար, որի հեղինակն ինքն է։

Այս դեպքում Սիրուշոն ստանձնել է Ձմեռ պապի դերն ու ամանորյա նվերներ մատուցել իր երկրպագուներին։ «Մարդկանց հուզելն ու ուրախացնելը լավագույն զգացողություններից է»,– ավելի վաղ գրել էր երգչուհին` անդրադառնալով երկրպագուներին իր այցին։

life.tert.am