
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է տոնական օրերին գրանցված ոչ կանոնավոր չվերթերի ցանկը։
Տոներին ընդառաջ մի շարք ընկերություններ դիմել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` տոների ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար։
Քաղավիացիան հրապարակել է նոր չվերթեր իրականացնողների ու ուղղությունների ցանկը, որի համաձայն` առաջին տեղում է Շարմ էլ Շեյխն է։ Այս ուղղությունը սպասարկելու են 3 արտասահմանյան ընկերություն` «Ալմասիրան», «AMC ավիաուղիները» և «Ֆլայ Եգիպտը»։
Չվերթերի հիմնական մասն իրականացվելու է մինչև հունվարի 11-ը։
Նույն օրերին մեկական տոնական չվերթեր էլ կգործեն դեպի Անթալիա («Ֆրիբիրդ էյրլայնս»), Հռոմ («Արմենիա» ավիաընկերություն), Պրահա (Չեխական ավիաուղիներ)։
Ոչ կանոնավոր չվերթերի երթուղիների հիմնական պատվիրատուները հայաստանյան տուրիստական գործակալություններն են։